211652_close_icon
views-count20147 դիտում article-date 00:02 12-10-2020

Բոլոր կողմերից հնչող հրադադարի կոչերը բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի մերժմանը. Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է Լազարյան ակումբի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը, ելույթ ունենալով Ռուսաստանի հայերի միության VI համագումարի ժամանակ, ներկայացրել է ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբի հայտարարությունը ԼՂ-ում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ: «Շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մարդիկ են մահանում, ռմբակոծության են ենթարկվում ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքներն ու գյուղերը: Կանգ առնելու, հրադադարի կոչերը, որ հնչում են բոլոր կողմերից, բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի ղեկավարության կտրուկ մերժմանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, առաջ ընկնելով Բաքվի իր կրտսեր գործընկերոջից, մերժել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը պատերազմին վերջն դնելու և բանակցությունների անցնելու մասին»,- ասել է Զատուլինը՝ ընթերցելով Լազարյան ակումբի հայտարարությունը: Վերջինս հավելել է, որ Լազարյան ակումբը ևս դրամահավաք է իրականացնում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ հավաքված միջոցները կուղղվեն Արցախի բնակչության կարիքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր