Լևոն Տեր-Պետրոսյան. Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը [url=http://www.ilur.am/news/view/85066.html]ilur.am[/url] կայքում հրապարակված գրառմամբ անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը:
«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը:
Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:
Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջյուններս»,- ասվում է աղբյուրում հրապարակված գրառման մեջ: