211652_close_icon
views-count598 դիտում article-date 23:56 10-10-2020

Հայերը երթ են անցկացրել Ստրասբուրգում՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում խաղաղության. News.am

Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար երթը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Ֆրանսիայի արեւելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը: Կազմակերպիչներից եւ քաղաքային ոստիկանությունից ստացած նրա տեղեկություններով՝ ակցիային մասնակցել է 1,2 հազար մարդ` հիմնականում Ֆրանսիայի, Բելգիայի եւ Գերմանիայի հայ համայնքների ներկայացուցիչներ: Ցուցարարների գլխավերեւում ծածանվել են հայկական դրոշները, ինչպես նաեւ եղել են հրադադարին աջակցող պաստառներ: Երթը սկսվել է Ստրասբուրգի տաճարից եւ ավարտվել քաղաքի կենտրոնում՝ Կլեբեր հրապարակում: Ինչպես հանրահավաքում հայտարարել է դրա կազմակերպիչներից Սարգիս Սարգսյանը, Ստրասբուրգում անցկացվող երթը նպատակ ունի տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի ուշադրությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պնդում են, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունի, Եվրախորհրդարանը հատուկ նիստ հրավիրի եւ սկսվեն խաղաղ բանակցություններ, հայտնում է [url=https://news.am/arm/news/607297.html]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր