211652_close_icon
views-count359383 դիտում article-date 23:25 10-10-2020

Արտառոց դեպք Երևանում. Ուկրաինայի 33-ամյա քաղաքացուհին ոստիկաններին հայտնել է, որ իր ուկրաինացի ծանոթը կծել և հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:50-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Քոչարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծկռտուք է և լսվում են աղմուկի ձայներ: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանության ժամանակ Ուկրաինայի քաղաքացի Ինեսա Դ.-ն վիճաբանել է իր ընկերուու՝ Ուկրաինայի քաղաքացի 33-ամյա Ալյոնա Զ.-ի հետ, ով մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ալյոնա Զ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Ինեսա Դ.-ն եղել է ալկոհոլի ազդեցության տակ և ոչ միայն իր մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել, այլև կծել է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ինեսա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր