211652_close_icon
views-count8343 դիտում article-date 21:34 10-10-2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ հրադարարի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շեֆերը ողջունում են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ մարդասիրական հրադադարի մասին, և կողմերին կոչ են անում լիարժեք իրականացնել ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ զոհվածների մարմինների և գերիների շուտափույթ վերադարձի պայմանների և լոգիստիկայի շուրջ։ Կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ ապահովել անվտանգության և լոգիստիկայի բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- ասվում է հայտարարությունում։ Հայտարարությունում ասվում է որ, որ համանախագահները շարունակում են ակտիվ աշխատել կողմերի հետ՝ հրադադարի համաձայնության կոնկրետ պարամետրերը հստակեցնելու և համաձայնեցված սկզբունքների ու ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու նպատակով ինտենսիվ առարկայական բանակցություններն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր