211652_close_icon
views-count25151 դիտում article-date 19:07 10-10-2020

Եղբորս բոլոր նպատակները կիսատ մնացին. զոհված զինծառայող Վահե Միրզոյանի քույր. Tert.am

Քաջարան համայնքից, 2000 թվականին ծնված Վահե Միրզոյանը երեք ամսից տուն էր վերադառնալու, ծառայության ավարտից հետո պետք է սկսեր իրականացնել նպատակները, սակայն թշնամու դեմ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվեց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/mirzoyan/3418189?fbclid=IwAR2q3nXpNgHSakxlSdFcG7ukaeVDSNkVl_gGGYvGj5WFIvDYcdNnJL6SFTQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց զոհվածի քույը՝ Նվարդ Միրզոյանը: «Երեք ամիս հետո ծառայությունը վերջացնելու էր, գար, անընդհատ օրերը, ժամերը հաշվում էինք: Անընդհատ ասում էր, որ լավ է լինելու, շատ լուսավոր, պայծառ տղա էր, միշտ ժպիտը դեմքին»,-ասաց նա և նշեց, որ զոհվածը երկու քույր և երկու եղբայր ունի: Նվարդ Միրզոյանն ասաց, որ դեպքի մասին մանրամասներ իրենց չեն հայտնել, իսկ եղբոր հետ վերջին անգամ խոսել են պատերազմը սկսելուց երկու- երեք օր առաջ: «Իմացանք, որ սեպտեմբերի 28-ի զոհված զինծառայողների անունների ցանկում նրա անունը կա, հետո սկսեցինք որոնել դին, սակայն խոսակցություններ էին հասնում, որ դեռ Արցախից չեն տեղափոխել: Սյունիքի դիահերձարաններում չգտանք նրան, հետո սկսեցինք որոնել Երևանում, մտածում էինք, որ հրաշքով ողջ է, պարզապես վիրավոր է: Մահվան յոթերորդ օրը գտանք նրան՝ Մասիսի դիահերձարանում էր»,-պատմեց նա: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/mirzoyan/3418189?fbclid=IwAR2q3nXpNgHSakxlSdFcG7ukaeVDSNkVl_gGGYvGj5WFIvDYcdNnJL6SFTQ]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր