211652_close_icon
views-count13238 դիտում article-date 18:51 10-10-2020

Հովհաննեսը հայրենասիրական ոգի ուներ, հաճախ էր արտասանում Պ. Սևակի՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի» տողերը. զոհված զինծառայողի ուսուցչուհի. Tert.am

Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով նահատակված զինծառայողներից է նաև Սիսիան քաղաքի բնակիչ, 1995 թվականին ծնված ավագ լեյտենանտ Հովհաննես Կառլենի Գրիգորյանը: Հովհաննես Գրիգորյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի ավագ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտին զուգահեռ վերապատրաստվել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ զորամասում ՝որպես ռադիոդասակի հրամանատար, արժանացել է հրամանատարության կողմից մի շարք գնահատանքների: [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/grigoryan/3418166?fbclid=IwAR0T09Zz7cb8MznvcrObSbcOxsoYDrzctpnwJscs7UZtLBwgJFxsxzSpsD8]Tert.am[/url]-ի հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նառա Հովհաննիսյանը հիացմունքով է հիշում իր աշակերտին, նշում է՝ Հովհաննեսը դեռ փոքր տարիքից Սիսիանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր էր: «Նա դաստիարակված, շիտակ ու զուսպ տղա էր, բոլոր դրական հատկանիշներն ամբողջացած էին իր մեջ: Թեև արտաքինով նուրբ էր, սակայն մեծ հայրենասիրական ոգի ուներ, շատ էր սիրում երգել՝«Գինի լից» երգը: Շատ սիրում էր Պարույր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծության առաջին երկու տողերը արտասանել՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի»: Միշտ նշում էր, որ անհրաժեշտ է՝ Հայաստանում ծրագրավորողներ շատ լինեն, որպեսզի զենք ստեղծենք և հույս չդնենք ուրիշ երկրների վրա»,- նշեց Նառա Հովհաննիսյանը: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/grigoryan/3418166?fbclid=IwAR0T09Zz7cb8MznvcrObSbcOxsoYDrzctpnwJscs7UZtLBwgJFxsxzSpsD8]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր