211652_close_icon
views-count6808 դիտում article-date 18:41 10-10-2020

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում

Բռնցքամարտի Հայաստանի հավքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում, տեղեկացնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում մեր մարզիկին: Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը»,- ասված է հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր