211652_close_icon
views-count6574 դիտում article-date 18:12 10-10-2020

Կյանքի կոչել հրադադարն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ. Tert.am

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/france/3418181]Tert.am[/url]-ը: Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը: «Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր