211652_close_icon
views-count2204 դիտում article-date 16:05 10-10-2020

Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1031136.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Հրադադարն այժմ պետք է իրականացվի և խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Էական քննարկումները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է մոբիլիզացված՝ այս շրջանակներում դրան նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր