211652_close_icon
views-count7005 դիտում article-date 13:38 10-10-2020

Հերոս հրետանավորները. չթողնելով մարտական դիրքը հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքն են ոչնչացրել. ՊԲ

Պաշտպանության բանակից հայտնում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:

Նմանատիպ նյութեր