211652_close_icon
views-count4199 դիտում article-date 23:49 09-10-2020

«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին. Sport.News.am

Հռոմի «Ռոման» նվերներ է պատրաստել հայ երկրպագուների համար: Հոկտեմբերի 9-ին իտալական ակումբը նվերների 117 տուփ է ուղարկել Հռոմում Հայաստանի դեսպանություն, որպեսզի դրանք փոխանցվեն հայաստանյան ֆան ակումբին, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115531/roman-nverner-e-uxarkel-paterazmic-tuzhats-hay-erkrpagunerin-foto.html?fbclid=IwAR0xO9BsqRVIr63DEDJuN6r5wRnVXeAJ3yGqml3RgpGe41rDD3xotVQsI_c]Sport.News.am[/url]-ը: Առաջիկա մի քանի օրերին սպորտային համազգեստներով ու պարագաներով տուփերը կհասնեն Հայաստանում «Ռոմայի» ֆան ակումբի նախագահին, որը տարածաշրջանում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով բարեգործական նախաձեռնությամբ դիմել է իտալական ակումբին, hաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը «Որոշ ժամանակով մի կողմ թողնելով քաղաքականությունը՝ Roma Cares-ը կլինի այնտեղ ու կշարունակի օգնել ակումբի երկրպագուներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում: Այս նվիրատությամբ մենք առաջին քայլն ենք անում՝ օգնելու երեխաներին, կանանց ու տղամարդկանց, որոնք այս պահին գտնվում են շատ ծանր վիճակում»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիեգան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր