4078 դիտում
23:08 09-10-2020
Հովհաննես Բաչկովը հաղթանակը նվիրել է հայ զինվորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ) նորամուտը հաղթանակով է նշել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115530/hovhannes-bachkovy-haxtanaky-nvirel-e-hay-zinvorin-foto.html]Sport.News.am[/url]-ը:
Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Մենամարտի վերջում հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել հայ զինվորին նվիրված շապիկով, որի վրա պատկերված են Հայաստանը ու Արցախը: «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք ձեր կողքին ենք»,- շապիկի վրա հետևյալ գրառումն էր:
Սամուել Գոնսալեսը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2013 թվականից, անցկացրել է 29 մենամարտ, տարել 22 հաղթանակ (13-ը նոկաուտով) և կրել 7 պարտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3848 դիտում
17:40 19-06-2017
Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ