211652_close_icon
views-count29897 դիտում article-date 22:47 09-10-2020

Դավիթը զոհվեց հանուն հայրենիքի, ռազմաճակատ գնալիս ընտանիքին ասաց. «Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է». զոհված մայորի ազգական. Tert.am

Արցախում ընթացող ծանր մարտերի ընթացքում զոհվել է 1989 թվականին ծնված մայոր Դավիթ Սամվելի Թևանյանը: Դավիթ Թևանյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, այնուհետև ծառայության է անցել Քաշաթաղի շրջան Որոտան քաղաքի N զորամասում, որպես դասակի հրամանատար, այնուհետև նույն զորամսում նշանակվել է վաշտի հրամանատար, ապա Կապանում շտաբի պետ, որից հետո տեղափոխվել Վարդենիսի N զորամաս՝ հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա կրկին տեղափոխվել է Որոտան քաղաք շտաբի պետ: Սեպտեմբերի 27-ին մարտական խնդիր ստանալով` Դավիթ Թևանյանը գնացել է մարտի դաշտ: [url=https://www.tert.am/am/news/2020/10/09/tevanyan/3417786?fbclid=IwAR31IarSbK7-l-tyq_6NLNX_fkLLqzLXLWHd1PGRbpgDDbxuGH7EhaytrDw]Tert.am[/url]-ի հետ զրուցում Դավիթ Թևանյանի ազգակից Արտակ Ավետյանը նշում է, որ նա բազմաթիվ շքանշանների է արժանացել: Ստացել է «Զինվոր հայրենյաց» շքանշան, «Վազգեն Սարգսյան»-ի անվան շքանշան, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության երկրապահ հուշամեդալով, ունի 10-ից ավել պատվոգրեր ու գովասանագրեր: «Նա հայրենիքի կամքով մեկնեց ռազմաճակատ և զոհվեց հանուն հայրենիքի: Գնալիս ընտանիքին պատվիրակեց՝ Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է: Նա երբեք հուսախաբ չէր լինում, և՛ ինքը, և՛ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները միշտ հայրենասիրական բարձր ոգևորվածությամբ էին ծառայում հայրենիքին: Առօրյա կյանքում շատ ժպտերես ու կենսախինդ էր, սակայն ծառայության մեջ շատ խստապահանջ էր: Ծառայությունից դուրս շատ ընկերական հարաբերությունների մեջ էր իր զինվորների հետ: Նա ցանկացած զինվորի հանդեպ շատ հոգատար էր, բոլորին հարգում էր: Իր զինվորական ընկերների հետ իր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա էին»,- նշեց Թևանյանի ազգականը: Դավիթ Թևանյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա, աղջիկը՝ 5, իսկ տղան մեկուկես տարեկան:

Նմանատիպ նյութեր