211652_close_icon
views-count5235 դիտում article-date 21:03 09-10-2020

Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ: Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության նոր պայմաններին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր