Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը:
Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը:
Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ: Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության նոր պայմաններին:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: