211652_close_icon
views-count2739 դիտում article-date 20:44 09-10-2020

Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Տեղեկատվական կենտրոն

Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: «Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Յուրի Կոտյոնոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա»,- ասված է տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր