Շուշիում տուժած ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա․ «ՌԻԱ Նովոստի»
[url=https://www.tert.am/am/news/2020/10/09/Artsakh/3417714]Tert.am-[/url]ը գրում է. Շուշիի գնդակոծությունից տուժած երկու լրագրողներին ՌԴ կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ՝ «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Նշվում է, որ նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնում նաև Երևանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանող լրագրողները։
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: