211652_close_icon
views-count13114 դիտում article-date 18:14 09-10-2020

Զինվորին առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/09/Meliqsetyan/3417671?fbclid=IwAR2CeV7odIuMrG7pE1NeN-V566AHzboYPIhhM0LzkPLMH06HUZOhlAGwV8k]Tert.am[/url]-ը գրում է. Մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ, զոհվել է ԵՊԲՀ-ից Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանը։ Ինչպես հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից, Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս: Հավերժ հիշատակ և խոնարհում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր