211652_close_icon
views-count449 դիտում article-date 14:23 09-10-2020

ՀՀ ԱԳ նախարարը Մասիս Մայիլյանի հետ քննարկել է Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգը

Հոկտեմբերի 8-ի գիշերը լույս 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։ Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր