211652_close_icon
views-count4965 դիտում article-date 14:09 09-10-2020

Կարևոր է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Միխայիլ Միշուստին. Tert.am

Ես ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին և տուժածներին, մենք ցավում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատերին՝ այս հակամարտությունում: Այս մասին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/09/Mishustin/3417441?fbclid=IwAR1L5n2b5ev5RShs9tID8CFaigFRcCXK0XiM_5_D0hFsQbAo0b4z7-cOmJA]Tert.am[/url]-ը։ «Իհարկե, կարևոր է ապահովելը անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ»,- ասաց նա: Այնուհետ նա անցավ ԵԱՏՄ-ում առկա մարտահրավերների թեմային: Մատնանշեց, որ դրանք են նախ նոր կորոնավիրուսի տարածումը, հետո էլ Բելառուսի ներքաղաքական կյանքում եղած միջամտությունները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը, Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը: «Այս պայմաններում անհրաժեշտ է միասնական ուժերով գտնելը ոչ պարզ մարտահրավրավերների լուծումը»,- ասաց նա` նշելով, որ Ռուսաստանն աշխատել է փոխգործակցության սկզբունքով` օգնելով գործընկեր երկրներին հաղթահարել դժվարությունները իր մեթոդներով:

Նմանատիպ նյութեր