Հակառակորդի կորուստները վերջին մեկ օրում. խոցվել է ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ: Այս մասին հայտնում է Հայկական միանական տեղեկատվական հարթակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 350-ից ավելի զոհ։