211652_close_icon
views-count10304 դիտում article-date 10:48 09-10-2020

«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/09/schiff/3417201?fbclid=IwAR08VPig9nJKh1dUhuFSZMUG9KwFtxNDFTje-vw8asNGWaoIAl8c8jN-0RU&__cf_chl_jschl_tk__=90661a1d20d7d24916d3da20668d6dbc500cc063-1602225739-0-ARScLoxUP4KkP9rBcpxT2EuKm3f4tfQb_THTPDeC1QGKe_UBhK0aCR5Ad59LskQ2GBgfADtCxPVDOCjPeBKyHfA_jHV3wCHTd5PUt37qWeUSO_CjFVxdH0Tumgdg7q7SG7YHfo4QJWEZOfyAuazJPy-oEj19kjQdD-wXf700z8uobIphWclLqTJuqrDSZT2o9Ffr4mtgtPpIQ_n5b-NKLNQc4o7vechCl54SvogoMzb_FnJIWorAlLm-5qZ69RI5e9WnYjqh4N5bdplNQZBUBCenLyHuu3Z5azXerT9p0JHimkDscpyN9VRm89nXfy_r_vyToRlmvMosK8hiLzE4NJzMKaYeE5-zfu2_-t0EanTZiyQVQY1GytkAdCDsyw2kVWOyd7G_PWwW_zs9dSMxAv2gy28AU_ZZr9omO6juhmH8gIc7jBhha4uyKWik7U9HUHjpTmJzO76yfOCnfKXbKCI]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով Asbarez-ը: «Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է Շիֆը՝ խոստանալով աշխատել միջազգային համայնքի հետ արդյունքի հասնելու համար: Շիֆը նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ Արցախում շարունակվող հակամարտության մասին զրույցի ժամանակ: «Մենք քննարկել են Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և նրա կողմից Սիրիայից բերված օտար վարձկանները, և որը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան, Արցախի բնակիչներից կեսի տարհանման պատճառ: Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի պատմական արժեք ներկայացնող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրիթռակոծումը»,- նշել է կոնգրեսականը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած վեճի խաղաղ, դիվանագիտական և բանակցային լուծումներին: Շիֆը նշել է, որ իրենք պահպանել են այդ քաղաքականությունը, նույնիսկ երբ Ադրբեջանը անհամար հարձակումներ է իրականացրել և նրանց նախագահը հաճախակի սպառնացել է պատերազմով՝ շփման գծի փոփոխությանն ուժով հասնելու համար: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող լուծել տասնամյակներ շարունակվող սահմանային վեճը՝ բնակիչների դեմ անխնա ուժ գործադրելով: ԱՄՆ-ը գործունայն չի կանգնի, երբ նրանք փորձեն դա անել: Այս վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հայ խաղաղ բնակիչների վրա անձրև պես թափվող հրթիռները և ռումբերը»,- հավելել է Ադամ Շիֆը: Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել: Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային և Բաքվին՝ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը սպառնալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր