Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
Այս մասին սոցցանցերի իր [url=https://twitter.com/garokhachikian/status/1314314988052504578?s=21&fbclid=IwAR1Nq1BCkL3P6iHJuih46zOuJbTlT28LowPnVv4P31DTq4Gof6r92Z96QgM]էջերում [/url]հայտնել է փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը։
Բացի այդ, որոշում է կայացվել Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության բնակչությանը:
Նշենք, որ Ալֆորվիլն Արցախի Հանրապետությունը ճանաչած ֆրանսիական առաջին քաղաքն է։