211652_close_icon
views-count6552 դիտում article-date 19:42 08-10-2020

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

Ռուսաստանը խորհրդակցություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում հնարավոր հանդիպման կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին ամենշաբաթյա ասուլիսում: Նա նշել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Զախարովան հիշեցրեց, որ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրների ղեկավարների հայտարարությամբ: «Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, որոնց թվում մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան հարթակը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման համար: Խորհրդակցություններ են անցկացվում հնարավոր հանդիպման ժամկետների վերաբերյալ»,[url=https://armenpress.am/arm/news/1030893.html]-«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ նշել է Զախարովան: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա: Այցը կրում է պաշտոնական բնույթ: Կայանալու է հանդիպում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է հայ- ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը:

Նմանատիպ նյութեր