211652_close_icon
views-count6779 դիտում article-date 18:14 08-10-2020

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. ՌԻԱ Նովոստի

Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20201008/peregovory-1578829541.html]РИА Новости[/url] լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով: ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ այսօր Ժնև է ժամանել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում:

Նմանատիպ նյութեր