211652_close_icon
views-count19151 դիտում article-date 16:01 08-10-2020

Անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ. Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Բայց հավատացե՛ք, որ այսօր իմ ազատության հարցն իմ համար այլևս երկրորդական է: Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները: Սրտի մեծ կսկիծով ցավակցում եմ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր բոլոր քաջորդիների հարազատներին ու ընտանիքներին: Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում, որ չեմ կարող անձամբ գտնվել Արցախի, իմ հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իմ հնարավորություններն ու միջազգային կապերը: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի: Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-յի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է: Անհրաժեշտ է դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը: Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը… Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայոց բանակին և զինվորներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր