211652_close_icon
views-count2102 դիտում article-date 14:59 08-10-2020

Հենրիխ Մխիթարյանը Վրաստանի դեմ խաղից առաջ ասուլիսի կմասնակցի

Վրացիների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ասուլիսը հոկտեմբերի 10-ին Լեհաստանի Տիխի քաղաքում կանցկացվի հեռավար կարգով: Այն կսկսվի Երևանի ժամանակով 17:45-ին կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին:

Նմանատիպ նյութեր