211652_close_icon
views-count1927 դիտում article-date 10:54 08-10-2020

Մարգարիտա Գասպարյան․ Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են. Sport.News.am

Արցախում կռվող հայ զինվորներն ու կամավորները մեր հերոսներն են: Ես հիացած եմ նրանց ոգու արիությամբ եւ խիզախությամբ: Ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ պատերազմն ավարտի: [url=https://sport.news.am/arm/news/115464/margarita-gasparyan%E2%80%A4-arcakhum-krvox-hay-zinvornern-u-kamavornery-mer-herosnern-en.html?fbclid=IwAR0sb6m7E0CnK8Ds12n51um-HulqHPw-csueARG4CiRuHQzc13V5K6tmH50]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում այսպես է ասել ռուսաստանցի թենիսիտուհի, Ռուսաստանի հավաքականի անդամ, 26-ամյա Մարգարիտա Գասպարյանն՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանում արդեն 12 օր ընթացող պատերազմին: «Այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, մտահոգիչ է: Ես եւ մայրս ամբողջ շաբաթ հետեւում ենք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ շատ անհանգստանում: Ես հիանում եմ հայ ազգի համախմբվածությամբ, ոգու արիությամբ, մեր հայ զինվորների եւ կամավորների խիզախությամբ: Իմ անունից ցանկանում են նրանց մաղթել մեծ համբերություն եւ ուժ: Նրանք մեր հերոսներն են: Խորին ցավակցությունս եմ հայտնում այս պատերազմում հերոսի մահով զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, եղբայրներին եւ որդիներին... Ես շատ եմ ուզում, որ պատերազմական գործողություններն Արցախում որքան հնարավոր է շուտ ավարտվեն եւ երբեք այլեւս չկրկնվեն: Թող խաղաղություն տիրի աշխարհում»,- ասաց Մարգարիտա Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր