211652_close_icon
views-count18680 դիտում article-date 18:32 07-10-2020

Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության հետ ԱՀ-ի դեմ պատերազմում նոր ահաբեկիչների ներգրավման մասին. Վահրամ Պողոսյան

Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահի մամուլի խոսնակը: Նա նշել է, որ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ ։

Նմանատիպ նյութեր