211652_close_icon
views-count2090 դիտում article-date 17:14 07-10-2020

ՊԵԿ-ը հորդորում է որպես օժանդակություն Հայաստան ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլորմիջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ զինվորին: Ողջունելով և բարձր գնահատելով համայն հայության դրսևորած հոգատարությունը, կարևորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր