ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:
Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար»։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հեռախոսային կապ ՄԻ հաստատեք առաջնագծում գտնվող զինծառայողների հետ, ՄԻ քննարկեք սահմանային իրավիճակը. դուք վտանգում եք նրանց. ԱԱԾ-ի հորդորը
2020.10.07 16:38


Twitter
Вконтакте
Одноклассники
