211652_close_icon
views-count9725 դիտում article-date 15:18 07-10-2020

Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ-ի շփման գծում տիրող իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը զանգահարել է իր ռուս գործընկերոջը և շնորհավորել նրա ծննդյան օրը և հակիճ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Պեսկովը: Նշված հեռախոսազրույցը ռազմական գործողությունների մեկնարկից մինչև այսօր առաջինն էր Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։

Նմանատիպ նյութեր