15852 դիտում
12:18 07-10-2020
Պատրաստ ենք կոմպրոմիսի, բայց Բաքուն հրաժարվել է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Փաշինյանը՝ BBC World News -ին
Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի. բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այս մասին BBC World News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է դիտարկել «Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը, որոնք այժմ վերահսկվում են հայերի կողմից»։
«Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշել է նա:
BBC World News-ի դիտարկմանը, թե համաձայն միջազգային իրավունքի, ըստ գործող միջազգային օրենքների՝ ավելի քան 25 տարի Հայաստանը անօրինական կերպով զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում»։
BBC World News - Նայեք միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերին:
Նիկոլ Փաշինյան - Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են...
BBC World News – Ձեր ասածը պատմական պնդում է, բայց միջազգային իրավունքի համաձայն դուք սխալ եք:
Նիկոլ Փաշինյան – Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի ...
BBC World News – Ըստ այդ բանաձևի՝ այն պատկանում է Ադրբեջանին:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
12:08 12-02-2021
Պեկինը արգելել է BBC World News-ի հեռարձակումը Չինաստանի տարածքում
16188 դիտում
23:00 25-10-2020
Լենա Նազարյան. Պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը
Այս բաժնից
1165 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4645 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած