8352 դիտում
23:33 06-10-2020
Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ:
[url=https://armenpress.am/arm/news/1030635.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի:
«Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին:
Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
985 դիտում
20:12 21-12-2023
ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումների առիթով
1860 դիտում
10:22 04-09-2020
Տիխանովսկայան անհանգստություն է հայտնել Մոսկվայի կողմից հնարավոր միջամտության հետ կապված
Այս բաժնից
1060 դիտում
20:59 31-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել
862 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին