211652_close_icon
views-count65715 դիտում article-date 20:33 06-10-2020

Ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ. hetq.am

Բացահայտվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Այս մասին գրում է[url=https://hetq.am/hy/article/122651?fbclid=IwAR1LFI_F9xHYhLDW-Wu2XhduQvRAxnzqJbelAfQUcK1n6QMFdHVqqI_M7fY#.X3xV4cn9_4g.facebook] hetq.am[/url]-ը։ «Նախորդ շաբաթվա վերջին Հայաստանն Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Պատճառը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն էր, որը կիրառվում էր Լեռնային Ղարաբաղում», հիշեցնում է կայքը։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելն արդեն երկար տարիներ զենք է մատակարարում Իլհամ Ալիևի ռեժիմին, սակայն այդ գործարքների վերաբերյալ փաստաթղթերը լրագրողներին հասանելի են դարձել միայն վերջերս: «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին 90 երկրներից ավելի քան 400 լրագրողներ հրապարակեցին համատեղ հետաքննություն ավելի քան երկու տրիլիոն դոլարի կասկածելի գործարքների մասին, որոնք անցել են ամերիկյան բանկերով։ Այդ նախագիծը հիմնված էր ԱՄՆ ֆինանսական հետախուզության գաղտնի փաստաթղթերի վրա։ Istories-ը FinCEN-ի արխիվներում հայտնաբերվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Զենքի իսրայելական վաճառողները օֆշորային միջնորդների համար նախատեսված գումարները փոխանցել են ռուսական «Ֆինանսական միջազգային ակումբ» («Международный финансовый клуб») բանկ, որի բաժնետերերից է «Ռոստեխ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի կինը։ Չեմեզովը ժամանակին Պետական անվտանգության կոմիտեում եղել է Վլադիմիր Պուտինի ծառայակիցը։ 2017 թվականի դեկտեմբերին The Bank of New York-ի աշխատակիցները FinCEN-ին 100 միլիոն դոլարից ավելի փողերի հնարավոր լվացման մասին հաշվետվություն են ուղարկել։ Մասնավորապես, ամերիկյան բանկի աշխատակիցների ուշադրությունը գրավել էին Israel Military Industries Ltd (IMI Systems Ltd) իսրայելական պետական ընկերության գործարքները Բրիտական Վիրջինյան կղզիներում գրանցված Jetfield Network օֆշորային ընկերության հետ։ 2017 թվականի 6 ամիսների ընթացքում IMI Systems Ltd-ն Jetfield Network-ին վճարել է մոտ հինգ միլիոն դոլար։ IMI Systems Ltd-ն ամբողջությամբ պատկանում է Իսրայել պետությանը։ Դատելով ամերիկացի դիվանագետների զեկույցներից, որոնք հրապարակել է WikiLeaks-ը, այդ ընկերությունը Ադրբեջանին տրամադրում է համազարկային կրակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ «Գրադ» և Lynx, որոնք այս օրերին ակտիվորեն կիրառվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ։ Չնայած, որ Jetfield Network ըներությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այն օգտվել է ռուսական «Международный финансовый клуб» բանկի ծառայություններից։ Դրա հիմնական բաժնետերը բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովն է (նրան է պատկանում բաժնետոմսերի 47,8 տոկոսը)։ Բաժնետոմսերի 6,5 տոկոսն էլ պատկանում է Եկատերինա Իգնատովային՝ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի կնոջը։ Մանրամասներն՝ [url=https://hetq.am/hy/article/122651?fbclid=IwAR1LFI_F9xHYhLDW-Wu2XhduQvRAxnzqJbelAfQUcK1n6QMFdHVqqI_M7fY#.X3xV4cn9_4g.facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր