211652_close_icon
views-count400 դիտում article-date 20:21 06-10-2020

«Կրասնոդարը» պայմանագրի շուրջ համաձայնության չի եկել «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանի հետ

«Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը կարող էր տեղափոխվել «Կրասնոդար», հայտնում է «Чемпионат»-ը: Ակումբները համաձայնության են եկել տեղափոխության շուրջ, սակայն «Կրասնոդարը» չի կարողացել Հայաստանի հավաքականի խաղացողի հետ պայմանավորավություն ձեռք բերել պայմանագրի կետերի վերաբերյալ: Նշվում է, որ Ադամյանը մտադիր է եղել ստանալ տարեկան մոտ 2 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում մասնակցել էր 15 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Երկու տարի առաջ նա Բունդեսլիգա-2-ում հանդես էր գալիս «Յան Ռեգենսբուրգի» կազմում և 15 գոլ էր խփել:

Նմանատիպ նյութեր