Միայն արցախցիները իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրը. Արթուր Թովմասյան
Ցանկացած առաջարկ, որն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մերժում է՝ պնդելով, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Թուրքիան:
«[url=https://artsakhpress.am/arm/news/133666/miayn-arcakhcinery-iravunq-unen-oroshelu-irenc-tchakatagiry-artur-tovmasyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: ԱԺ նախագահը կարծում է, որ Ադրբեջանում այսօր պետք է տեղի ունենա իշխանափոխություն:
Ըստ Ա. Թովմասյանի՝ իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ նախագահ Իլհամ Ալիևը իշանությունը փոխանցի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ով Ադրբեջանի փոխնախագահն է: Այս պահին դա քիչ հավանական է, քանի որ, Ա. Թովմասյանի խոսքով, ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են պայմաններ, իսկ պատերազմական իրավիճակում այդ ամենը քիչ հավանական է:
Խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ միջազգային հանրությունը ևս ականատես է եղել, որ Իլհամ Ալիևը ձախողել է իր առջև դրված պլանը: Ուստի, հենց այդ պատճառով էլ նա պետք է հեռանա իշխանությունից:
«Միայն արցախցիները իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրը: Եվս մեկ անգամ ետք է արձանագրել, որ բանակցություններին պետք է ընդգրկված լինի նաև Արցախը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը: