211652_close_icon
views-count385 դիտում article-date 10:58 06-10-2020

ՀՀ ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

ՀՀ ԱԺ նիստը մեկնարկեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/1030509.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստի մեկնարկին պատգամավորներին նման խնդրանքով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվում են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Նմանատիպ նյութեր