21718 դիտում
10:23 06-10-2020
Վարձկանները բերվել են բացառապես սպանվելու համար․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող մարտերի հենց առաջին օրվանից մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ հայկական ուժերի դեմ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից կռվում են Սիրայից բերված վարձկաններ։
Հավելենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարձկաններ կիրառելու փաստի մասին իր հայտարարություններում բացահայտ շեշտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել ակրոնը, այդ առիթով իր մտահոգություններն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև այլ գործիչներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվականներ։
Պատերազմական գործողություններն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն այդ վարձկաններին օգտագործում է ամենաթեժ ու վտանգավոր հատվածներում, որտեղ փրկվելու և ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետներից մեկը նշել է, որ դա արվում է նպատակային, որպեսզի որևէ վարձկան այլևս հետ չգնա, այսինքն՝ դրանցից որևէ կենդանի վկա չմնա։ Ըստ մեր զրուցակցի, անգամ եթե որևէ վարձկան հրաշքով ողջ մնա առաջնագծում, այդպիսիններին կոչնչացնեն տեղում՝ հենց ադրբեջանցիները։
Սա ադրբեջանա-թուրքական հստակ ձեռագիր է: Ի դեպ, նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն արդեն նշում են, որ անցած ութ օրվա ընթացքում սպանվել են հարյուրավոր վարձկաններ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10793 դիտում
15:18 12-01-2022
Այս երիտասարդն արժանի չէր սպանվելու Ալիևի եսասիրության պատճառով. Սերժ Թանկյան
1294 դիտում
18:51 22-06-2024
Իսրայելական բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի սպանվելու մասին Լիբանանին հարվածելու հետեւանքով
1396 դիտում
18:22 28-07-2024
Մալիում հայտարարում են «Վագներ»-ի վարձկանների սպանվելու մասին
Այս բաժնից
1363 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով