211652_close_icon
views-count4008 դիտում article-date 10:18 06-10-2020

Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման եւ արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի եւ վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջեւ: Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում եւ արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի եւ հայտերի համաձայն:

Նմանատիպ նյութեր