211652_close_icon
views-count51723 դիտում article-date 22:21 05-10-2020

Ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է․ ով է Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը. NEWS.am

Իր բնավորությունն էդպիսին էր, որ հետ չի գնում ոչ մի դեպքում, միշտ դեպի առաջ։ [url=https://news.am/arm/news/606176.html?fbclid=IwAR1pz7PHZgYujrtoh-20IUuLfcxAnIujU3LHVyTMC3sUJJEPY5jRTZzISDA]NEWS.am[/url]-ի հետ զրույցում հետմահու «Արցախի հերոսի» կոչում ստացած Դավիթ Ղազարյանի մասին պատմում է նրա հարազատներից Գրիշա Համբարձումյանը։ «Արայիկ Հարությունյանը որ ասեց՝ «ոչ մի քայլ հետ սկզբունքով», դա կոնկրետ իր համար է ասված»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Վանիկի Ղազարյանը հոկտեմբերի 4-ին հետմահու արժանացավ բարձրագույն կոչման։ «Վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասել էր Արցախի նախագահը։ 31-ամյա Դավիթ Ղազարյանը 2010թ․-ին լեյտենանտի կոչումով ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Արցախում։ Դավիթը ամուսնացած էր, երկու մանկահասակն զավակների հայր։ «Պատերազմը սկսելու ժամանակ Դավիթը կապ է հաստատել հոր հետ, ասել, որ հայրը գնա, երեխաներին ու կնոջը Արցախից տեղափոխի Հայաստան։ Աղջիկը՝ 4, տղան 2 տարեկան է։ Հայրը երբ գնացել է նրանց հետևից, Դավիթին չի տեսել, նա արդեն մարտի դաշտում էր»,-պատմեց Գրիշան՝ հավելելով, որ Դավիթը զոհվել է սեպտեմբերի 30-ին։ «Ազգասեր, ընկերասեր, հասնող, նպատակասլաց էր Դավիթը, ինչ նպատակ իր առաջ դնում էր, միշտ դրան հասնում էր։ Ցանկանում էր ազատագրված տեսնել մեր բոլոր հողերը։ Պատահական չի ընտրել սպայի մասնագիտությունը։ Անձամբ է որոշել, որ պետք է զինվորական դառնա»,- հավելեց նա։ Գրիշան համոզված է, որ եղբայրը շատ մեծ սխրագործության համար է հետմահու արժանացել «Արցախի հերոսի» կոչման։ «Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոսի» կոչում պատահական մարդու չէր տա․ Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանն են Արցախի հերոս, զուգահեռները Ձեզ եմ թողնում։ Հուղարկավորությանն իր մարտական ընկերն էր պատմում, որ մյուսներին նահանջել է տվել, ինքն ընկերոջ հետ մնացել է, ու տանկը թնդանոթով երբ կրակել է, ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է»,- պատմեց Գրիշա Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր