211652_close_icon
views-count330586 դիտում article-date 21:58 05-10-2020

Սամվել Կարապետյանը «կարևոր օգնություն» է հատկացրել բանակին․ 24news.am

Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին 24news.am-ին հայտնել են բանակին մոտ կանգնած կայքի աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։ «Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», – ասել է [url=https://www.24news.am/news/126632?fbclid=IwAR2_FyACpBejF2gj87_Mo8YVeIa10O5pwSxcAwT4cJCapJ4svRxKkGwb5gg]24news.am[/url]-ի աղբյուրը։ Ի դեպ, աղբյուրի տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։

Նմանատիպ նյութեր