211652_close_icon
views-count2648 դիտում article-date 21:44 05-10-2020

Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել ապաստարաններում ժամանակավոր պատսպարված անձանց․ Արցախ տեղեկատվական շտաբ

Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել` քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատավական շտաբը։ Պարենային մթերքներն Արցախ է հասցրել ՀՀ ԱԻ նախարարությունը։ Այն տրամադրվում է նաև շրջաններում գտնվող մեր հայրենակիցներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր