211652_close_icon
views-count173773 դիտում article-date 21:14 05-10-2020

Այս պահին խուզարկություն է իրականացվում Խաչատուր Սուքիասյանի գրասենյակներից մեկում. ArmLur.am

[url=https://armlur.am/1048466/?fbclid=IwAR2mAPoKTd7llXD09VG-zPuEvatQ2kCOcEU94kTjCV97b-ucDzbruf_ckRc]ArmLur.am[/url]-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Մեր տեղեկություններով այս պահին իրավապահները քննչական գործողություններ են անում եւ մեծ թվով մարդիկ են ներգրավված: [url=https://armlur.am/1048466/?fbclid=IwAR2mAPoKTd7llXD09VG-zPuEvatQ2kCOcEU94kTjCV97b-ucDzbruf_ckRc]ArmLur.am[/url]-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանից: Վերջինս մեզ հայտնեց, որ ցերեկը իրավապահները գործողություններ են իրականացրել Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Իսկ միջադեպը կապված է հայտնի դեպքի հետ: Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ ահա այդ հայտարարության հետքերով էլ այժմ խուզարկություն է իրականացվում գրասենյակներից մեկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր