211652_close_icon
views-count3489 դիտում article-date 19:29 05-10-2020

Նոբել Առուստամյան. Պաշտպանության բանակը արդեն մեկ շաբաթ է դիմակայում է Ադրբեջանի իշխանության հարվածներին. Sport.News.am

Ռուսական «Մատչ» հեռուստաալիքի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը դարձյալ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմին, հայտնում է [url=https://sport.news.am/arm/]Sport.News.am[/url]-ը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ սոցիալական ցանցերում իմ ընկերների ու հետևորդների մեծամասնությունը չեն ցանկանում ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ու պետք էլ չէ: Պատերազմում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Ու դուք երևի կասեք, որ իմ փաստարկները կողմնակալ են, ու ինչու դուք պետք է ինձ հավատաք: Ավելի լավ է ուղղակի շրջանցել ու անցնել: Այո՛, գուցե դա այդպես է, ավելին, յուրաքանչյուր կոնֆլիկտում կա ուրիշ կողմ: Պետք չէ, որ դուք խորանաք տարածաշրջանի պատմության մեջ ու իմանաք, թե Լեռնային Ղարաբաղում երբ են ստեղծվել հայկական առաջին վանքերը: Դուք չպետք է իմանաք, թե ինչպես բոլշևիկները ի հակառակ Լեռնային Ղարաբաղի 90 տոկոս հայկական բնակչության կամքին, այդ հողը տվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ տալով ինքնավար մարզի կարգավիճակ: Պետք չէ, որ դուք իմանաք, որ Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղն ուզում էր դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից միանալ հայկական ԽՍՀ-ին: Ու երբ ստեղծվեց հնարավորություն, Ղարաբաղի բնակիչները հանրաքվե անցկացրին ու հերթական անգամ տեղի բնակչությունը բարձրաձայնեց իր ցանկությունների մասին: Այս ամենի պատճառով այլ հայեր (ավելի քան 250 հազար), որոնք ապրում էին ադրբեջանական այլ քաղաքներում (Բաքվում, Սումգաիթում) ենթարկվեցին ջարդերի ու, ըստ էության, վռնդվեցին իրենց տներից: Դուք կարող եք անտեսել այն տեղեկությունը, որ դե ֆակտո մինչև 1994 թվականը ձգված պատերազմում հայերը պահել են իրենց հողն ու փաստացի հաղթել պատերազմում: Նրանք իրավունք ստացան ապրելու իրենց հողում: Պետք չէ, որ դուք մտածեք այն մասին, որ Ադրբեջանը արդեն 30 տարի է վարում է հակահայ քաղաքականություն՝ սկսած դպրոցական ծրագրերում հայատյացության սերմանումից մինչև պետական պարգևների շնորհում մի մարդու, ով Եվրոպայում սպանել է անմեղ հայ սպայի, այն էլ քնած ժամանակ: Ձեզ պետք չէ իմանալ, որ Ադրբեջանը անգամ նվազագույն հայկական արյուն ունեցող մարդուն, անգամ այլ երկրի անձնագրով չի թողում Բաքու, ու այսքանից հետո խոսում է Ղարաբաղի հայ բնակչության հետ համատեղ ապրելու մասին: 30 տարվա ընթացքում Ադրբեջանը շատ է խոսել այսպես կոչված «իր տարածքի 20 տոկոսի վերադարձի մասին», ՄԱԿ-ի բանաձևերի մասին, բայց երբեք չի խոսել Ղարաբաղի հայերի մասին, թեպետ դա միակ բանն էր, որ պետք էր անել գոնե նվազագույն մոտեցման համար: Այն, ինչ ես գրում եմ, կարող եք հեշտությամբ փնտրել ու կտեսնեք, որ այս ամենը ճիշտ է: Բայց ես սա գրում եմ ոչ այդ պատճառով: Ես ուղղակի ուզում եմ, որ դուք ֆիքսեք այսօրվա պահն ու իմանաք այս ամենի մասին: Ես գրում եմ, որ ավելի շատ մարդ հասկանա, թե ինչ է կատարվում հիմա: Եվ որ հետո մարդիկ անխղճորեն չփակեն իրենց աչքերը: Արցախի պաշտպանության բանակը արդեն մեկ շաբաթ է հերոսաբար դիմակայում է Ադրբեջանի իշխանության հարվածները սահմանի ամբողջ երկայնքով: Այդ հարվածները բաց ու հրապարակայնորեն աջակցում է Թուրքիան: : Ինչպես է Ադրբեջանը, որը հայտարարում է «հաղթական ավարտի մասին», պատրաստվում ապրել հայերի հետ Ղարաբաղում: Կամ էլ «հաղթական ավարտը» ոչ միայն տարածքի գրավումն է, այլ նաև տեղի բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր