211652_close_icon
views-count11058 դիտում article-date 17:25 05-10-2020

Առաջնագծի որոշ ուղղություններում ՊԲ-ն մարտավարական նպատակով ետ է քաշել զորքերը, որպեսզի ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ինչու է առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը: «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր