211652_close_icon
views-count2202 դիտում article-date 17:17 05-10-2020

ՈւԵՖԱ-ն չեղարկեց Հայաստան - Ալբանիա հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև հոկտեմբերի 7-ին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը Չեղարկվել են նաև Հայաստան - Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները: ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան - Վրաստան Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈւԵՖԱ-ի մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան - Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան - Ալբանիա և Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈւԵՖԱ:

Նմանատիպ նյութեր