211652_close_icon
views-count7880 դիտում article-date 16:39 05-10-2020

ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները ԼՂ հարցով հայտարարություն են պատրաստում. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։ «Իհարկե, հարկավոր է մտածել ոչ միայն հայտարարությունների, այլև կոնկրետ քայլերի մասին, որոնք հարկավոր է ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու և իրավիճակը բանակցությունների հուն վերադարձնելու համար», – նշել է Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր