211652_close_icon
views-count1965 դիտում article-date 14:58 05-10-2020

Աշխարհահռչակ Էլթոն Ջոնը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

Այսօր ես նույնպես միանում եմ մյուսներին՝ հրապարակելով կարմիրը, որովհետև մենք բոլոր հայերի համար խաղաղություն ենք ուզում։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրառել է հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը և նոր լուսանկար հրապարակել։ «2018 թվականի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և անչափ հուզվեցի հայ ժողովրդի կողմից իմ հանդեպ ցուցաբերած բարությունից և մարդկայնությունից։ Այժմ Հայաստանը և Արցախը ադրբեջանաթուրքական չհրահրված ագրեսիայի հարձակման տակ են։ Թիրախավորվում են քաղաքացիներ և երկու կողմերում էլ կորուստներ կան։ Հայերը գեղեցիկ ժողովուրդ են և նրանք արժանի են երկարատև հալածանքներից հետո հարատև խաղաղություն ունենալուն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր